Պաշտոնական

Արմեն Սարգսյանի հետ հանդիպման գնացել են Վազգեն Մանուկյանը, Արթուր Վանեցյանը, Վահրամ Բաղդասարյանը և Արծվիկ Մինասյանը

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանի հետ հանդիպման գնացել են Վազգեն Մանուկյանը, Արթուր Վանեցյանը, Վահրամ Բաղդասարյանը և Արծվիկ Մինասյանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ մարտի 3-ին կայացած հանդիպմանը մասնակցել են Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանը և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը:

Նախագահի աշխատակազմից «Արմենպրես»-ին տրամադրված հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծման, վերջին իրադարձություններով պայմանավորված լարվածության թուլացման ուղիների շուրջ: Շարժման ղեկավարները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու տեսակետները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում