Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փաշինյանը Մարուքյանին առաջարկել է հանդիպել և քննարկել արտահերթ ընտրության վերաբերյալ հարցը

Փաշինյանը Մարուքյանին առաջարկել է հանդիպել և քննարկել արտահերթ ընտրության 
վերաբերյալ հարցը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին առաջարկել է հանդիպել և քննարկել արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ առկա հարցերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մարուքյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Առավոտյան ինձ հետ կապ է հաստատել վարչապետը, առաջարկել է հանդիպել, քննարկել այն ամենը, ինչի մասին խոսվել է: Ես համաձայնել եմ, ենթադրում եմ, որ վաղը կհանդիպենք»,- ասաց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ հուշագիր ստորագրելու վերաբերյալ իր հայտարարությունից հետո ոչինչ չի փոխվել:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ, եթե Նիկոլ Փաշինյանը պաշտոնից չազատի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պաշտոնում վերականգնի ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին, ԼՀԿ-ն իշխանության հետ հուշագիր կստորագրի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Մարտի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ պետք է հուշագիր ստորագրել առանց նախապայմանների:

Փետրվարի 24-ին, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելու մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ևս պաշտոնից ազատելու առաջարկ է ներկայացրել:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am