Արցախ

Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյին խնդրել է օգնել գերեվարված երկու կանանց վերադարձի հարցում 

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյին խնդրել է օգնել գերեվարված երկու կանանց վերադարձի հարցում 

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է օգնել Ադրբեջանում գերության մեջ գտնվող երկու կանանց վերադարձի հարցում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մատվիենկոն այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում:

«Ես արդեն հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ` դիմելով նրան տվյալ կանանց վերադարձի հնարավորությունը դիտարկելու հարցով։ Քանի որ երբ խոսքը վերաբերում է կանանց, դա հատկապես զգայուն է, դա շատ մտահոգիչ է: Հուսով եմ, որ ադրբեջանական կողմը կարձագանքի այդ խնդրանքին»,- ասել է Մատվիենկոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում