Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհային
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անդրեյ Սիբիհային Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
Congratulating @andrii_sybiha on appointment as the FM of #Ukraine, I look forward to our engagement & cooperation in further developing relations btw 🇦🇲 & 🇺🇦.
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) September 6, 2024
I also thank @DmytroKuleba for years of constructive cooperation & wish him every success!
«Շնորհավորում եմ Անդրեյ Սիբիհային Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Ակնկալում եմ մեր ներգրավվածությունը և համագործակցությունը՝ Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հետագա զարգացման գործում», - նշել է Արարատ Միրզոյանը, միևնույն ժամանակ, տարիների կառուցողական համագործակցության համար շնորհակալություն հայտնելով Ուկրաինայի ԱԳ նախկին նախարար Դմիտրի Կուլեբային։