1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1853 թ. մարտի 2-ին ծնվել է Քրիստափոր Կարա-Մուրզան՝ հայ կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական հասարակական գործիչ, երաժիշտ քննադատ։ 19-րդ դարի երկրորդ կեսի հայ երաժշտության պատմության մեջ իր ուրույն տեղն ունի Կարա-Մուրզան։ Նա իր ժամանակի եռանդով լի երաժշտա-հասարակական գործիչ էր, ժողովրդի լավագույն նվիրյալներից, բազմաթիվ երգչախմբերի կազմակերպիչ։ Կարա-Մուրզան առաջինը հաստատեց բազմաձայն երգեցողություն հայկական երաժշտության պատմության մեջ։ Նրա ջանքերով ժողովրդական երգի մշակումը դարի վերջին տասնամյակում առանձին նշանակություն ձեռք բերեց։

-1981 թ. մարտի 2-ին գործարկվեց Երեւանի մետրոպոլիտենի առաջին հերթը։

-1992 թ. մարտի 2-ին Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Սան Մարինոն, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը դարձան ՄԱԿ-ի անդամներ։

-1917 թ. մարտի 2-ին Ռուսական կայսրության վերջին կայսր Նիկոլայ II-ը հրաժարվեց գահից։

-1931 թ. մարտի 2-ին ծնվել է Միխայիլ Գորբաչովը՝ խորհրդային եւ ռուսական քաղաքական, հասարակական գործիչ։ ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար (1985-1991 թվականներ) եւ ԽՍՀՄ ղեկավար։ ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահը: 1990 թ. խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր:

 

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

-Պատմության մեջ տեղի ունեցած ամենամահացու 10 պատերազմից 7-ը տեղի են ունեցել Չինաստանում: Միայն Թայփինի քաղաքացիական պատերազմի ընթացքում, որը տեղի է ունեցել 1850-64 թթ., զոհվել է երկու անգամ ավելի շատ մարդ, քան Առաջին համաշխարհային պատերազմում:

-1929 թ. Փրինսթոնի համալսարանի հետազոտողներ Էռնեստ Գլեն Ուիվերն ու Չարլզ Ուիլիամ Բրեյը կենդանի կատվից հեռախոս ստեղծեցին: Ձայնի ընկալման աշխատանքը հասկանալու համար նրանք կենդանի կատվի ուղեղով անցկացրին լարերից մեկն ու փաստացի նրան դարձրին հեռախոսի մի մասը: Երկար փորձերից հետո, որոնք նաեւ առաջացրին կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարդկանց սարսափն ու դժգոհությունը, նրանք նույնիսկ այս փորձարկման համար արժանացան մրցանակի, ինչպես նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում իրենց կարեւոր «գիտական» մասնակցությունն ունեցան:

-1871 թ. մի այրվող, ապա խորտակվող նավում ողջ մնացած մի ուղեւոր, որն այդ դեպքից հետո չի կարողացել նավ նստել, որոշել էր հաղթահարել իր վախերը՝ 1912 թ. նստելով «Տիտանիկ» նավը: Այս անգամ նա ողջ չի մնացել:

-Անհավանական է, բայց լորդ Բայրոնը Քեմբրիջի համալսարանում սովորելու տարիներին իր սենյակում քոթոթ էր պահում:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]