Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հանրապետության հրապարակում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը

Հանրապետության հրապարակում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 
հրավիրած հանրահավաքը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հրապարակում հավաքված քաղաքացիները «Նիկոլ՝ վարչապետ», «Մենք ենք տերը մեր երկրի» և այլ վանկարկումներով  ողջունեցին Նիկոլ Փաշինյանին: Հայաստանի Հանրապետության օրհներգը հնչելուց հետո Նիկոլ Փաշինյանը ողջունեց ժողովրդին և խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել արցախյան վերջին պատերազմում զոհվածների հիշատակը: Այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակը:

«Այսօր՝ այս հրապարակում, այս գարնան առաջին օրը եկեք լիցքավորենք միմյանց դուխով, հաղթանակով ու լավատեսությամբ: Կլինեն շահարկումներ այն մասին, թե այս հրապարակում մարդիկ բերված են: Այդ հարցին պատասխանելու մի ձև կա, առաջին շարքից մինչև վերջին շարքը ցույց տանք, թե ինչպես եք հաղորդակցվում հարթակի հետ, ցույց տանք, թե ինչպես ենք եղել ու կանք միասին՝որպես ՀՀ հպարտ ու դուխով քաղաքացիներ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ուղիղ հեռարձակմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պատրաստել է համապատասխան փաստաթղթերը: Հանրապետության Հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր հանրահավաք, որին հաջորդել էր երթ: Ազատության հրապարակում էլ անցկացվել էր ընդդիմության հանրահավաքը:  Այնուհետև փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերվանից ընդդիմության ներկայացուցիչներն անցկացնում են Բաղրամյան պողոտայում՝ այնտեղ տեղակայելով վրաններ:

Այդ ընթացքում ՀՀ նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այդ առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:  Վարչապետը նշել էր էր, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է նախագահին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am