Հասարակական

ՊԵԿ-ը հերքում է աշխատակիցներին հանրահավաքի մասնակցելու հրահանգի մասին տեղեկատվությունը

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը հերքում է աշխատակիցներին հանրահավաքի մասնակցելու հրահանգի մասին տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը, թե ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությունը հրահանգել է բոլոր աշխատակիցներին ներկա գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքին՝ կարեւորելով բացառապես ներկա ստանալը` ապատեղեկատվություն է և բացարձակ սուտ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՊԵԿ-ի հայտարարության մեջ նաև նշված է, որ Պետական եկամուտների կոմիտեն ապաքաղաքական կառույց է, և հավաքներին մասնակցելու նպատակով վարչական ռեսուրսի կիրառման ցուցում ՊԵԿ ղեկավարության կողմից երբեք չի տրվել: «Այս թեմայով շահարկումներն անտեղի են: Խստորեն հորդորում ենք լրատվամիջոցներին զերծ մնալ անհիմն շահարկումներից, չտարածել չստուգված տեղեկություններ և փորձեր չկատարել ՊԵԿ-ին ներքաշել քաղաքական գործընթացներում»,- ասվում է հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում