ՀՀ զինված ուժերը լիարժեք իրականացնում են Հայրենիքի սահմանների պաշտպանությունը. ՊՆ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱևՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը լիարժեք իրականացնում են Հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու ապահովում անվտանգությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:
«Բանակը ապաքաղաքական կառույց է, և անթույլատրելի են զինված ուժերին քաղաքական որեւէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերը: Յուրաքանչյուր նման փորձ սպառնում է Հայաստանի Հանրապետության կայունությանն ու անվտանգությանը: ՀՀ պաշտպանության նախարարությունն ըստ արժանվույն կարձագանքի յուրաքանչյուր նման գործողության»,.- ասված է հայտարարության մեջ