ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահի շեֆ-խոհարար Գիյոմ Գոմեսը 25 տարվա ծառայությունից հետո որոշել է հեռանալ Ելիսեյան պալատից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
Նա հայտնել է, որ աշխատելով չորս նախագահների պաշտոնավարման ժամանակ՝ 25 տարիների ընթացքում ավելի քան 2 մլն ճաշ է պատրաստել հյուրերի և երկրի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների համար:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, 42-ամյա Գիյոմ Գոմեսը համարվում է Ֆրանսիայի ամենահայտնի շեֆ-խոհարարներից մեկը: 2012 թվականին նա նախագահ Նիկոլա Սարկոզիից ասպետական շքանշան է ստացել մատուցած ծառայությունների համար:
Դեռևս հայտնի չէ, թե ով է զբաղեցնելու Ելիսեյան պալատի նոր շեֆ-խոհարարի պաշտոնը: