1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սասուն Խաչատրյանի և Հրաչյա Մուշեղյանի միջև որևէ հակասություն չկա. ՀՔԾ-ն հերքում է տարածվող լուրերը

Սասուն Խաչատրյանի և Հրաչյա Մուշեղյանի միջև որևէ հակասություն չկա. ՀՔԾ-ն 
հերքում է տարածվող լուրերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների գծով վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանը շարունակում է ծառայությունում իր պաշտոնավարումը, նրա ու ՀՔԾ-ի պետ Սասուն Խաչատրյանի միջև որևէ հակասություն չկա: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասացին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

«Նրանց միջև որևէ հակասություն չկա, և Հրաչյա Մուշեղյանը շարունակում է ծառայությունում իր պաշտոնավարումը»,- ասացին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ Հատուկ քննչական ծառայությունում իր պաշտոնավորումը կավարտի ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների գծով վարչության պետի տեղակալ Հրաչյա Մուշեղյանը, քանի որ հակասություններ ունի ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի հետ կապված:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]