Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամը» սկսում է 2021թ. հայտերի ընդունումը

«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամը» սկսում է 2021թ. հայտերի 
ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության, «Մանուկյան Սիմոն հիմնադրամի» և Հայաստանի ամերիկյան համալսարանի համագործակցությամբ ստեղծված «Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամը» սկսել է ուսանողների և հետազոտողների համար 2021 թվականի հետազոտական թեմաների հայտերի ընդունման գործընթացը:  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

Մրցույթի հաղթողն ընտրվում է մրցակցային գործընթացի միջոցով, որի ժամանակ դիմորդները գնահատվում են՝ ըստ հետազոտության որակի, իրենց ներկայացրած հայտի մեթոդաբանության, հետազոտության համար պահանջվող գումարի, համապատասխան մասնագիտական փորձառության։

Հետազոտությունների տեխնիկական առաջադրանքին և հայտերի ընդունման գործընթացին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով՝

Հավելենք, որ ուսանողների հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 10-ը, իսկ հետազոտողներինը՝ մարտի 19-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am