Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել. Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել. Փաշինյանը՝ Սերժ 
Սարգսյանի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել: Նվեր Մնացականյանը վարչապետից հետաքրքրվել է՝ այդ ակնարկն իրեն է ուղղված, վարչապետն ասել է. «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, - խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»:

 Նվեր Մնացականյանը հետաքրքրվել է՝  այդպե՞ս էլ է լինում, վարչապետը նշել է. «Չգիտեմ»:

Լրագրողը նկատել է՝ «հետաքրքիր նորություն էր»: 

«80-ականների զե՞նք էր գուցե»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Նիկոլ Փաշինյանը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]