Քաղաքականություն

Ավստրալիայի ԱԳ նախարարը կոչ է արել ԼՂ կարգավորման գործում հավատարիմ մնալ Հելսինկյան եզրափակիչ ակտին

1 րոպեի ընթերցում

Ավստրալիայի ԱԳ նախարարը կոչ է արել ԼՂ կարգավորման գործում հավատարիմ մնալ Հելսինկյան եզրափակիչ ակտին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Պեյնը վերահաստատել է կառավարության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ընթացքող գործընթացին՝ շեշտելով, որ «ժողովրդի ինքնորոշումն ու հավասար իրավունքները» երեք հավասար սկզբունքներից են, որոնք պետք է 2020 թվականի արյունալի պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղը տանեն մշտական խաղաղության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:

Արտգործնախարարը ողջունել է նոյեմբերի 10-ի հայտարարությամբ պատերազմական գործողությունների դադարեցումը՝ ընդգծելով, որ կողմերը պետք է հավատարիմ մնան Հելսինկյան եզրափակիչ ակտին, որը կոչ է անում հարգել «ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովրդի ինքնորոշման սկզբունքները»:

Մարիս Պեյնը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար:

Ավստրալիայի հայկական համայնքը ողջունել է արտգործնախարար Պեյնի հայտարարությունը՝ այն համարելով ճիշտ ուղղությամբ արված կարևոր քայլ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում