Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ի «Երևանյան բեսթսելեր»-ը անվանական պատվոգրի արժանացավ «Գրքի ընկեր» մրցանակաբաշխությանը

«Արմենպրես»-ի «Երևանյան բեսթսելեր»-ը անվանական պատվոգրի արժանացավ «Գրքի 
ընկեր» մրցանակաբաշխությանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հարցազրույցներով, գրական նախագծերով, հեռուստահաղորդումներով և այլ ծրագրերով գրքի,  ընթերցանության  հանրահռչակմանը նպաստելու համար «Անտարես» հրատարակչությունը «Գրքի ընկեր» մրցանակներ հանձնեց լրատվամիջոցներին, լրագրողներին և անհատներին: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը անվանական պատվոգրի արժանացավ «Երևանյան բեսթսելեր» նախագծի հետևողական իրականացման և օպերատիվ լուսաբանումների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, «Դարան» գրախանութում:

«Որպես PR գործիք «Երևանյան բեսթսելեր»  նախագիծը ժամանակին շատ-շատ կարևոր ներդրում ունեցավ գրքի տարածման գործում: Շատերն ամեն շաբաթ նախագիծը ներկայացնող լրագրողներ Ռուզաննայի, Ռոզայի, Անժելայի միջոցով կարողացան ծանոթանալ առնվազն տասը գրքի: Շատ կարևոր ավանդույթ ձևավորեց «Արմենպրես»-ը և էական է, որ այն շարունակում է մինչ օրս»,-նշեց «Անտարես»-ի գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը:

Նա խոստովանեց, որ գրականության ոլորտի ներկայացուցիչները միշտ դժվարությամբ են եթեր դուրս գալու հնարավորություն ունեցել: «Նախկինում, երբ չկային սոցիալական հարթակները, և ես առաջին անգամ հայտնվեցի հեռուստատեսությունում, նշեցինք այդ իրադարձությունը: Տարիների ընթացքում շատ բան փոխվեց. գրականագետ Հայկ Համբարձումյանը սկսեց աշխատել հեռուստատեսությունում, և նրա առաջնային խնդիրներից էր գրողներին հյուրընկալելը, կոտրել տաբուները և հանրությանը ցուց տալ, որ գրական ոլորտի մարդիկ նույնպես կարող են  հետաքրքիր լինել և լսարան գրավել»,-հիշեց Նիկողոսյանը:

Նա առանձնացրեց նաև լրագրող Արմինե Սարգսյանին՝ շեշտելով, որ Արմինեն առաջիններից է եղել, որը ծավալուն հարցազրույցներ է արել հայ գրողների, գրականագետների հետ: Նրանցից են Հրաչյա Սարիբեկյանը, Արամ Պաչյանը, Գուրգեն Խանջյանը և այլք:

«Այստեղ ներկաներն իրապես գրքի ընկեր են, մարդիկ, որոնց հետ առաջ ենք գնացել, միասնաբար կարևոր գործ ենք արել, քանի որ ինտելեկտի մակարդակի բարձրացումը, ընթերցանության  հանդեպ հետաքրքրության մեծացումը շատ էական է մեր երկրում, իսկ «Գրքի ընկեր» մրցանակաբաշխությամբ ուզում ենք ամեն տարի գտնել նոր նվիրյալների, նոր ընկերների, որոնք փոխում են մեր իրականությունը»,-եզրափակեց Արքմենիկ Նիկողոսյանը:

Մրցանակների արժանացան «Մեդիամաքս»-ը, «Ardi.am»-ը, «Հանրային հեռուստաընկերություն»-ը, «Արմենպրես»-ը, «Շողակաթ»-ը, «Vnews Culture»-ը, «Գրանիշ»-ը, «Լոֆթ»-ը, «Երևան» ամսագիրը, «Հայաստանի հանրային ռադիո»-ն, «Հրապարակ» օրաթերթի մշակութային հավելվածը, «yerevanyanesquiz.org» հարթակը:

«Գրքի ընկեր» ճանաչվեցին Արմինե Սարգսյանը, Նունե Ալեքսանյանը, Անժելա Համբարձումյանը, Հովհաննես Վարդանյանը, Հայկ Համբարձումյանը, Հերմինե Հակոբյանը, Վռամ Խանամիրյանը, Լուսանե Ջալալյանը, Վահե Ղուկասյանը, Հասմիկ Ավագյանը, Անժելա Գրիգորյանը, Նարինե Գիժլարյանը, Ներսես Հայրապետյանը, Հասմիկ Հակոբյանը, Շուշան Կարապետյանը, Տաթև Հովակիմյանը, Արմինե Բոյաջյանը,  Նազելի Օհանյանը:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]