Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պուտինը և Էրդողանը քննարկել են ԼՂ-ի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը

Պուտինը և Էրդողանը քննարկել են ԼՂ-ի շուրջ ձեռք բերված 
պայմանավորվածությունների կատարումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել  Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների կատարման համատեքստում, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգումը ՝ ի շահ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները գոհունակությամբ արձանագրել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքի մեկնարկը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am