Տարածաշրջանային

Իլհամ Ալիևը շարունակում է ճնշում գործադրել ընդդիմության վրա

1 րոպեի ընթերցում

Իլհամ Ալիևը շարունակում է ճնշում գործադրել ընդդիմության վրա

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության անդամներին` Արցախի դեմ պատերազմում մահացած ադրբեջանցի զինծառայողների գերեզման այցելելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Turan»-ը: Ադրբեջանի ոստիկանությունը նշում է, իբր ընդդիմադիրների ձերբակալության պատճառը կարանտինային ռեժիմի խախտումն է:

Իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում են հայտնվել կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջետովը, նրա տեղակալ Սահավաթ Սոլթանլին և մի քանի այլ ակտիվիստներ:

Ընդդիմադիրները կարծում են, որ միջադեպը կապված է իրենց քաղաքական գործունեության հետ, քանի որ նրանք չեն խախտել կարանտինային ռեժիմի պայմանները: Նրանք համոզված են, որ իշխանություններն ուղղակի ցանկանում են ճնշում գործադրել իրենց վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում