Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Մայիս

Ռազմական դրությամբ պայմանավորված՝ առ 2022-ի մարտի 1-ը ԱՀ համայնքներում ՏԻՄ ընտրություններ չեն լինի

Ռազմական դրությամբ պայմանավորված՝ առ 2022-ի մարտի 1-ը ԱՀ համայնքներում ՏԻՄ 
ընտրություններ չեն լինի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 17-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն,  ռազմական դրությամբ պայմանավորված՝ մինչև 2022 թվականի մարտի 1-ը ԱՀ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների  ընտրություններ չեն անցկացվի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հրամանագրով սահմանվել է, որ գործող տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև նորընտիր տեղական ինքնակառավարման մարմինների առաջին նիստը: Իսկ համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում՝ այդ պաշտոններում նշանակվում են պաշտոնակատարներ` գյուղական համայնքներում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի որոշմամբ, Ստեփանակերտի քաղաքային համայնքում` տարածքային կառավարման բնագավառի պետական մարմնի ներկայացմամբ, իսկ այլ քաղաքային համայնքներում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի ներկայացմամբ` կառավարության որոշմամբ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ