Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սոցիալական աջակցության ծրագրում ընդգրկված համայնքների ցանկը կվերանայվի

Սոցիալական աջակցության ծրագրում ընդգրկված համայնքների ցանկը կվերանայվի

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 համայնք ընդգրկվել է ՀՀ սահմանամերձ համայնքներին հատկացվող սոցիալական աջակցության ծրագրում: Ցանկում չեն ներառվել Սյունիքի մի շարք համայնքներ, ինչը դժգոհության առիթ է դարձել: Մասնավորապես, դժգոհություններ են առաջացել Խնձորեսկի, Քարահունջի հետ կապված, որոնք ծրագրում չեն ընդգրկվել:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշեց, թե ինչ չափանիշներով են համայնքներն ընդգրկել սոցիալական աջակցության ծրագրերում:

«Համայնքներն ընտրվում են համապատասխան մեթոդաբանությամբ, չափումները կատարվում են համայնքից մինչև համայնքի վերջին բնակելի տունն ընկած տարածքի համար: Կոնկրետ նշված համայնքները՝ Խնձորեսկի, Քարահունջի դեպքում այդ տարածությունն ավելին է, քան սահմանված տարածությունը: Թեպետ, ահազանգերից հասկացանք, որ գյուղական բնակավայրերում կան գյուղական նշանակության հողատարածքներ, որոնք շատ ավելի մոտ են սահմանին: Գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար բավական ռիսկային է: Հետևաբար, մենք քննարկում ենք սահմանամերձ համայնքների ցանկն ընդլայնելու տաբերակը»,- ասաց Դավիթ Խաչատրյանը: Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, այդ ցանկում կընդգրկվեն ոչ միայն Խնձորեսկն ու Քարահունջը, այլև Ակներ և Վերին շեն համայնքները: Նա վստահեցրեց, որ օրերի ընթացքում ցանկը կճշգրտվի և փոփոխություն կկատարվի կառավարության որոշման մեջ:

ՀՀ սահմանամերձ համայքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրով կփոխատուցվի բնակչի անշարժ գույքի հարկը (2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների դեպքում), 50 տոկոսով կփոխհատուցվեն նաև 2021 թվականի փետրվարի 1-ից հետո սպառած բնական գազի և էլեկտրաէներգիայի, օգտագործած ոռոգման ջրի վճարները։ Սահմանամերձ բնակավայրերում ապրող աշակերտներին դպրոցական դասագրքերը կտրամադրվեն անվճար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am