Հասարակական

Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանը պղծելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է

1 րոպեի ընթերցում

Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանը պղծելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանության հիշատակի «Ապրել- չմոռանալ» հուշարձանը պղծելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ արարքը կատարել է 36-ամյա մի տղամարդ: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 15-ին նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի (վանդալիզմը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Փետրվարի 12-ինհաղորդվել էր Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանը պղծելու և կարմիր ներկանյութով վնասելու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում