Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 440 թ. փետրվարի 17-ին մահացել է Մեսրոպ Մաշտոցը՝ հայկական գրի ստեղծող եւ հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Ա Պարթեւի հետ), հայ գրության, հայագիր դպրոցի հիմնադիր եւ հայերենի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, Հայ առաքելական եկեղեցու վարդապետ։ Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը կարեւոր դեր է խաղացել հայ ազգային ինքնության պահպանման գործում։ Համաձայն գերակշռող գիտական տեսակետների՝ վրացերեն եւ աղվաներեն այբուբենների ստեղծողն է։ Մաշտոցի կյանքի ու գործունեության վերաբերյալ կան վավերական աղբյուրներ, այդ թվում նրա ժամանակակից եւ դեպքերի ականատես Կորյունի («Վարք Մաշտոցի»), նաեւ Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները:

-1887 թ. փետրվարի 17-ին ծնվել է Գրիգոր Ղափանցյանը՝ հայ լեզվաբան-հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1942), պրոֆեսոր (1930)։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1942): Նկարչուհի Արփենիկ Ղափանցյանի հայրը:

-1600 թ. փետրվարի 17-ին իտալացի հոգեւորական, աստղագետ, փիլիսոփա եւ գիտնական Ջորդանո Բրունոյին այրեցին խարույկի վրա (ծնվ.՝ 1548 թ.)։

-1673 թ. փետրվարի 17-ին մահացել է Մոլիերը՝ ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ, դերասան (ծնվ.՝ 1622 թ.)։

-1924 թ. փետրվարի 17-ին ծնվել է Գեւորգ Վարդանյանը՝ Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ, պետանվտանգության կոմիտեի գնդապետ, Խորհրդային Միության հերոս (մահ.՝ 2012 թ.)։

-1945 թ. փետրվարի 17-ին ծնվել է Դավիթ Հովհաննեսը՝ հայ բանաստեղծ, թարգմանիչ։ ՀՀ պետական մրցանակի դափնեկիր («Նոր քրոնիկոն», 2007 թ.), ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2010), ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանի որդին։

-1947 թ. փետրվարի 17-ին ծնվել է Լեւոն Շարաֆյանը՝ հայ դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (վախճ.՝ 1987 թ.):

-1885 թ. փետրվարի 17-ին ծնվել է Նինա Մանուչարյանը՝ հայ դերասանուհի:

-1919 թ. փետրվարի 17-ին մահացել է Աղասի Շահինյանը՝ Կովկասում հեղափոխական շարժումների մասնակից:

-1950 թ. փետրվարի 17-ին մահացել է Տիգրան Փոլատը՝ հայ գեղանկարիչ, գրաֆիկ։ Գրաֆիկայի բնագավառում իր ստեղծագործությամբ հսկայական հեղինակություն ձեռք բերած եւ լայն ճանաչման արժանացած խոշորագույն նկարիչներից է, ով, Եվրոպայի հանրահռչակ գրողների եւ արվեստաբանների խոստովանությամբ, իր տաղանդով գերազանցել է ժամանակի նկարիչներից շատերին։ Արշակ Չոպանյանը նրան համարում է «Փարիզի հայ արվեստագետների բույլի ամենաթանկագին աստղերից մեկը», ով մասնագիտական բարձր մակարդակով կանգնած է իր ժամանակի հայ եւ եվրոպացի լավագույն նկարիչների շարքում։

-1994 թ. փետրվարի 17-ին մահացել է Արեւ Բաղդասարյանը՝ հայ պարուհի, երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի:

Մ. Ա.

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am