Հասարակական

Երկրաշարժ է գրանցվել Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք

1 րոպեի ընթերցում

Երկրաշարժ է գրանցվել Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 22:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:27-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.33⁰ աշխարհագրական կոորդինատներով` Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում):

Ինչպես«Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ-ից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը (հետցնցում) զգացվել է Ծովագյուղ համայնքում և Գավառ քաղաքում` 3 բալ ուժգնությամբ, Սևան, Աբովյան, Դիլիջան և Իջևան քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում