Հասարակական

COVID-19. Հայաստանում գրանցվել է վարկակվելու 145, առողջացման 73 և  մահվան 1 դեպք

1 րոպեի ընթերցում

COVID-19. Հայաստանում գրանցվել է վարկակվելու 145, առողջացման 73 և  մահվան 1 դեպք

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169 հազ. 167 դեպք, որոնցից 161 հազ.15-ն` առողջացած, 3 հազ. 141-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4 հազ. 220 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 681838 թեստավորում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, փետրվարի 13-ին կատարվել է 2 հազ. 703 թեստավորում, որոնցով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք: Գրանցվել է առողջացման 73 և մահվան 1 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 791 է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում