Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի. ՀՀ ԱՆ

Երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի. ՀՀ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից տուժել է 3 քաղաքացի, որոնք քերծվածքներով դիմել են Երևանի «Էրեբունի» ԲԿ: Մասնագետների հավաստմամբ, դիմած քաղաքացիների առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում:

Շտապբուժօգնության «1-03» ծառայությունն այս պահի դրությամբ երկրաշարժի հետևանքով տուժածների վերաբերյալ ոչ մի կանչ չի ստացել: «Առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի»,-«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կոնկրետացնում է փետրվարի 13-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը՝ Երևանից 8 կմ հարավ-արևելք․ Նուբարաշեն վարչական շրջանից մոտ 2 կմ հյուսիս: «Ունենք հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է։ Գրանցվել է շուրջ 46 հետցնցում։ Բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ Այս պահի դրությամբ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մոտ 1310 տարաբնույթ ահազանգ է ստացվել։ Փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից հաստատվել են դեռևս երկուսը․ Երևանի Այվազովսկու փողոցում (մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ փլուզում) և Սմբատ Զորավարի փողոցում (շենքի պատից՝ 2 քմ փլուզում)։

Փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք (Նուբարաշեն վարչական շրջանից մոտ 2 կմ հյուսիս) օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]