Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մայրաքաղաքում կերկարացվի տրոլեյբուսի գիծը

Մայրաքաղաքում կերկարացվի տրոլեյբուսի գիծը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում առաջին անգամ տրոլեյբուսի գծի երկարացում է նախատեսվում՝ 1,5 կմ հատվածով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Նոր ժամանակներում առաջին անգամ նախաձեռնել ենք տրոլեյբուսների գծի երկարացում՝ 1,5 կմ հատվածով: Այդ գիծը Շիրակ-Արտաշիսյան փողոցների խաչմերուկում էր, որտեղ տրոլեյբուսները շրջադարձ էին իրականացնում: Կարծում եմ, մարտին կվերջացնենք, և տրոլեյբուսները կանցնեն ամբողջությամբ Շիրակ փողոցով»,-նշեց Սարգսյանը: Դրանով և՛ բնակիչների համար հարմարավետության հարցը կլուծվի, և՛ Շիրակ-Արտաշիսյան խաչմերուկում խցանումներ չեն առաջանա, քանի որ շրջադարձն այդտեղ էր կատարվում:

Փոխքաղաքապետը նաև ընդգծեց, որ դեռևս 2020 թվականից նախատեսել էին տրոլեյբուսների գույքագրման աշխատանքներ իրականացնել, ուսումնասիրվում է հաշվապահությունը: Նա շեշտեց, որ անցում է կատարվելու նոր ծրագրային մեթոդների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am