Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սիսակ Գաբրիելյանն անդրադարձավ բարձրագույն կրթության մասին օրինագծի վերաբերյալ ուսանողների բողոքներին

Սիսակ Գաբրիելյանն անդրադարձավ բարձրագույն կրթության մասին օրինագծի 
վերաբերյալ ուսանողների բողոքներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ·իտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն առաջիկայում, հնարավոր է, հանդիպում կազմակերպի Բարձրագույն կրթության մասին օրինագծի դեմ բողոքող Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 12-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը:

«Համապատասխան հանձնաժողովի պատգամավորները կամ որոշակի ֆորմատով հանդիպում կկազմակերպեն, կամ այնտեղ այցելություն կիրականացնեն: Ուսանողների մտահոգությունը լսելի կլինի»,- ասաց Գաբրիելյանը:

Անդրադառնալով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների այն մտահոգությանը, որ նախագծի ընդունումից հետո, հնարավոր է, թատերական ինստիտուտը միացվի մանկավարժական համալսարանին, պատգամավորը նշեց, որ օրենքի նախագծում բուհերի անուններ նշված չեն:

«Այդ օրենքով չի կարող բուհի անուն նշվել: Այդ օրենքում բուհերի անուններ նշված չեն»,- նշեց Սիսակ Գաբրիելյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուհերի կառավարման խորհրդի կազմը կսահմանափակվի 9 անդամով: Անդամներից 5-ին կնշանակի պետական լիազոր մարմինը, իսկ 4-ը կլինեն բուհից: Կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը: Ըստ նախագծի՝ պետբյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակային տեղերը կբաշխվեն ոչ թե ըստ բուհերի միջև, այլ ըստ ակադեմիական ոլորտների: Բուհի ընդունելության մուտքային պահանջները բավարարող և սահմանված քննական առարկաներից վկայագիր ունեցող անձինք կարող են մասնակցել բուհերի ընդունելության մրցույթին: «Պետական բյուջեի ֆինանսավորմամբ մի քանի կրթական ծրագրերի կամ տարբեր բուհերի նույն ակադեմիական ոլորտի կրթական ծրագրով սովորելու իրավունք ստացած դիմորդները կարող են ընտրել մեկ բուհ, որում ցանկանում են ստանալ բարձրագույն կրթություն: Բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների՝ բուհ ընդունվելու համար սահմանվում է «Հայոց լեզու» առարկայի պարտադիր քննությունը»,- հայտնել է ԿԳՄՍ նախարարը: Փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է 77 «կողմ», 35 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am