Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի ինտենսիվ գործընթաց ենք տեսնում. Զախարովա

Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի ինտենսիվ գործընթաց ենք տեսնում. 
Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է  Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձի մասին հարցին:

«Ինչպես գիտեք, առաջնորդների հայտարարության 7-րդ կետի համաձայն, որի մասին ես արդեն հիշատակեցի, սա ուղղակի մեջբերում է, և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք ու ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի կողմից վերահսկվող շրջակա տարածքներ:

Ներկայումս մենք իսկապես հայերի վերադարձի բավականին ինտենսիվ գործընթաց ենք տեսնում, որոնք նախկինում, բոլորովին վերջերս, լքել էին իրենց տները՝ կապված անցյալ տարվա աշնան հայտնի իրադարձությունների հետ: Մենք ելնում ենք նրանից, որ եռակողմ հայտարարության նշված կետը վերաբերում է բոլորին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց նախկին բնակության վայրը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Մարիա Զախարովան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]