Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անհետ կորածների հարազատները բացեցին Տիգրան Մեծի պողոտան. նրանք հանդիպել են Արսեն Թորոսյանի հետ

Անհետ կորածների հարազատները բացեցին Տիգրան Մեծի պողոտան. նրանք հանդիպել 
են Արսեն Թորոսյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ հանդիպումից հետո անհետ կորածների ծնողները բացեցին Տիգրան Մեծի պողոտան:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողն ասաց, որ իրեն գոհացրել է Թորոսյանի հետ հանդիպումը՝ այլ մանրամասներ  չհաղորդելով սակայն: «Եղել է պարզ, մարդավարի հանդիպում, իսկ ինչ եմ խոսել, չեմ կարող հաղորդել»,- ասաց ծնողը՝ հավելելով, որ դադարեցնում են կազմակերպված ակցիան:

Չնայած այն հանգամանքին, որ ծնողները ցանկանում էին բացել Տիգրան Մեծի պողոտան, ոստիկանության կողմից ծնողներից մեկի մեքենան տուգանային հրապարակ տանելու հանգամանքը կրկին վրդովմունքի առիթ հանդիսացավ, որից հետո ծնողները հրաժարվեցին փողոցը բացել, տեղի ունեցավ քաշքշոց, ծնողները չէին ցանկանում թույլ տալ տանել մեքենան, ոստիկանները հեռացնում էին նրանց: Որոշ ժամանակ անց ծնողները որոշեցին բացել փողոցը՝ հավատարիմ մնալով Արսեն Թորոսյանի հետ հանդիպումից հետո իրենց մտադրությանը:

Անհետ կորածների ծնողները փետրվարի 11-ին կրկին Կառավարության շենքի առջև էին՝ պահանջելով անհապաղ քայլեր ձեռնարկել գտնելու անհետ կորած իրենց որդիներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am