Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Պատերազմում վիրավորված զինծառայողներից 12-ը կարիք ունեն արտերկրում լրացուցիչ բուժում ստանալու

Պատերազմում վիրավորված զինծառայողներից 12-ը կարիք ունեն արտերկրում 
լրացուցիչ բուժում ստանալու

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարարությունը դիմել է Առողջապահության նախարարության մասնագիտական հանձնաժողովին` պատերազմում վիրավորում ստացած զինծառայողներից 12-ի բուժումն արտերկրում կազմակերպելու հարցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Մկրտչյանի հարցին:

«Կան դեպքեր, որ վիրավորում ստացած մեր զինծառայողները կարիք կունենան նաև արտերկրում լրացուցիչ կամ ավելի բարդ տեսակի բուժօգնություն ստանալու: Այս դեպքերի համար կա հստակ ընթացակարգ, երբ ՊՆ-ն ներկայացնում է նման դիմումները Առողջապահության նախարարության մասնագիտական հանձնաժողովին, որը գնահատում է` արդյոք արտերկիր մեկնելու կարիքը կա, թե ոչ, ինչի արդյունքում որոշում է կայացնում, ինչի արդյունքում պետությունն այս դեպքերի համար էլ ամբողջովին փակում է վիրավոր զինծառայողների բժշկական օգնության ծավալը: Այս պահին հանձնաժողովի քննարկմանն է ներկայացված 12 դիմում, որոնք ընթացքի մեջ են»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը հավելեց, որ վիրավորված զինծառայողների բժշկական օգնությունը ողջ ծավալով իրականացվում է պետական միջոցների հաշվին` և’ ստացիոնար, և’ ամբուլատոր պայմաններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]