ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թարթառի շրջանում ականի պայթյունից վիրավորվել ադրբեջանցի 4 զինծառայող: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, առաջին բուժօգնություն տրամադրելուց հետո վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:
Բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: