1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2004 թ. փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերգը ստեղծեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը։ Սկզբնապես նախատեսված է եղել միայն Հարվարդի համալսարանի ուսանողների համար, այժմ էլեկտրոնային փոստի հասցե ունեցող ցանկացած անձ կարող է գրանցվել եւ օգտվել «Ֆեյսբուքից»: 2007 թ. կեսերին սկսեցին կիրառվել ֆրանսերեն, իսպաներեն եւ գերմաներեն տարբերակները՝ խթանելու համար ցանցի տարածումն այլ երկրներում, քանի որ այդ ժամանակ ցանցը հիմնականում տարածված էր միայն Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում եւ Կանադայում։ Կայքը թարգմանված է ավելի քան 70 լեզվով, այդ թվում՝ հայերեն։

-1674 թ. փետրվարի 4-ին մահացել է Ոսկան Երեւանցին՝ հայ նշանավոր մշակութային գործիչ, տպագրիչ, լեզվաբան (ծնվ.՝ 1614 թ.)։

-1861 թ. փետրվարի 4-ին ստեղծվեց Ամերիկայի Համադաշնային Նահանգներ պետությունը։

-1878 թ. փետրվարի 4-ին ծնվել է Զապել Եսայանը՝ հայ նշանավոր գրող, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ:

-1948 թ. փետրվարի 4-ին Շրի Լանկան հայտարարեց իրեն անկախ Միացյալ Թագավորությունից։

-1907 թ. փետրվարի 4-ին ծնվել է Սերգեյ Աբալյանցը՝ հայ հիդրոտեխնիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1959), պրոֆեսոր (1960), Ուզբեկական ԽՍՀ գիտության եւ տեխնիկայի վաստակավոր գործիչ (1957)։

-1923 թ. փետրվարի 4-ին ծնվել է Արշալույս Սարոյանը՝ հայ բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1968): Հայրենական մեծ պատերազմի մասնակից:

 

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

-Իսրայելը չունի հայտարարված պետական սահմաններ, ինչպես նաեւ չունի Սահմանադրություն:

-Չնայած Իսրայելը չունի Սահմանադրություն, բայց դա չի նշանակում, որ պետությունում անօրինականություն է տիրում: Սահմանադրությանը արդեն 4000 տարի բավական հաջող փոխարինում է Թորան:

-Իսրայելի ամբողջ պատմության ընթացքում դատարանի որոշմամբ մահապատժի է ենթարկվել ընդամենը 2 մարդ: Մեկին մահապատժի են ենթարկել սխալմամբ: Իսկ երկրորդը` Ադոֆ Էյհմանը, նացիստական հանցագործ էր:

-Իսրայելում գոյություն ունի հետաքրքիր մի թանգարան: Այնտեղ ներկայացված են այն բոլոր ժողովուրդների մշակույթները, որոնք հիշատակված են Աստվածաշնչում:

-Իսրայելում է գտնվում բանակային ամենամեծ ստորաբաժանումը (1000 զինվոր), որը զբաղվում է ռադիոէլեկտրոնային հետախուզությամբ:

-Դեռ նույնիսկ պետության անվանումն ընտրված չէր, ինչպես նաեւ չգիտեին՝ ինչպես անվանել իրենց տարադրամը, բայց առաջին իսրայելական թղթադրամներն արդեն տպագրվել էին:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]