Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 143 նոր դեպք, առողջացել է 535 քաղաքացի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում փետրվարի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 143 նոր դեպք, առողջացել է535 քաղաքացի, մահացել՝ 5-ը: Մեկ օրում կատարվել է 1921 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 651 914-ի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167 231 դեպք, որոնցից 158 335-ն` առողջացած, 3089-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5035 պացիենտ:
ՀՀ կառավարության՝ հունվարի 11-իորոշմանհամաձայն,կորոնավիրուսայինհիվանդությանտարածմանռիսկընվազեցնելունպատակով2020թվականիսեպտեմբերի11-իցմինչև2021թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։