Նոր ASUS ROG Strix SCAR 18. խաղալ մաքսիմալ արագությունով
10 րոպեի ընթերցում

Մինչև վերջերս ենթադրվում էր, որ առավելագույն արտադրողականություն և գրաֆիկական հզորություն կարող է ապահովել միայն ստացիոնար համակարգիչը: Այնուամենայնիվ, 2025 թվականին խաղային նոթբուքը չի զիջում համակարգչին։ ASUS ROG Strix SCAR 18 և 16-ի նման սարքերը կարող են բառացիորեն մրցել «անցյալի» ամենաարդյունավետ համակարգիչների հետ: Թարմացված մոդելները, ASUS-ի այլ առաջատար նոր պրոդուկտների հետ միասին, ներկայացվել են Լաս Վեգասում՝ CES 2025 կոնֆերանսի ժամանակ:
Այս նոթբուքերը իսկական զենք են գեյմերի ձեռքում։ Երկու սարքերն էլ ունեն բացառիկ տեխնիկական բնութագրեր, հագեցած են Intel® Core™ Ultra 9 275HX պրոցեսորով և NVIDIA GeForce RTX 5090 գրաֆիկական քարտով։ Սա նշանակում է, որ նոթբուքերը պատրաստ են գործարկել ցանկացած ժամանակակից խաղ ամենաբարձր պարամետրերով: ASUS ROG Strix SCAR 18-ը ամենահզոր նոթբուքներից մեկն է և մրցակիցներից շատերից առաջ է անցել:
Այսպիսով, եկեք մանրամասն դիտարկենք մինչ օրս ASUS-ի ամենամեծ և ամենահզոր նոթբուքի տեխնիկական բնութագրերը և դիզայնի առանձնահատկությունները:
Հիմնական բնութագրերը
ROG Strix SCAR 18-ը համատեղում է մտածված դիզայնը և բարձրակարգ տեխնիկական լցոնումը: Այն ոչ միայն ունի վառ լուսավորությամբ թարմացված կորպուս, այլև վերջին սերնդի NVIDIA GeForce RTX 50 սերիայի գրաֆիկական քարտ, ինչպես նաև հուսալի հովացման համակարգ։ Նախքան առանձնահատկությունների մանրամասն դիտարկկելը, եկեք ուսումնասիրենք սարքի հիմնական բնութագրերին:
- Պրոցեսոր՝ առավելագույն կոնֆիգուրացիայով Intel® Core™ Ultra 9 275HX մինչև 80 Վտ
- Գրաֆիկա՝ NVIDIA GeForce RTX 50
- Դիսփլեյ՝ 18-դյույմանոց ROG Nebula HDR մինի-LED լուսավորությամբ և 2,5K կետայնությամբ (2560x1600 WQXGA),
- Հիշողություն՝ մինչև 64 ԳԲ DDR5-5600 ՄՀց մոդուլներում
- Օպերացիոն համակարգ՝ Windows 11 Pro
- Մարտկոց՝ 90 վտ-ժ
Դիզայն և կոնստրուկցիա
ASUS ROG Strix SCAR 18 -ի դիզայնը 100% արտացոլում է դրա հզորությունը: Կորպուսը պատրաստված է սև գույնով, դիզայնի գլխավոր էլէմենտը ֆիրմային հետին լույսն է: Այն ծածկում է կորպուսի առջևի, կողային և հետևի մասը՝ ստեղծելով «լուսավորվող հիմքի» էֆեկտ։ Հետևի լույսը կարգավորվում է կամ կարող է ամբողջությամբ անջատվել:
Կափարիչի վրա տեղադրված է անիմացիոն AniMe Vision մատրիցա, որը թույլ է տալիս ցուցադրել պատկերներ, գրություններ կամ տարբեր էֆեկտներ: Ստեղնաշարն ունի նաև ամբողջական RGB լուսավորություն՝ յուրաքանչյուր ստեղնը հարմարեցնելու ունակությամբ: Այս ամենի շնորհիվ նոթբուքն իսկապես վառ ու տարբերվող է:
Դիզայնի և տեխնիկական հնարավորությունների թարմացում
ASUS-ն առաջարկում է խաղային նոթբուքերի թարմացման ամենահարմար և ժամանակակից մոտեցումներից մեկը: Պտուտակներով ավանդական հավաքման փոխարեն, ներքևի կափարիչը այժմ բացվում է ընդամենը մեկ շարժումով: Պարզապես տեղափոխեք լծակը, և ամբողջ վահանակը հեշտությամբ հանվում է՝ ապահովելով ակնթարթային մուտք դեպի ներքին բաղադրիչներ: Սա մի կողմից դիզայներական նոր լուծում է, մյուս կողմից՝ նոթբուքի սպասարկումն ու ափգրեյդն այժմ հասանելի է նույնիսկ սկսնակներին։
Կափարիչի տակ կան սլոթեր RAM-ի և երկու միակցիչ SSD-ի համար: Ինժեներները նաև նախատեսել են կտրվածքներով պաշտպանիչ շերտ, որը հստակ ցույց է տալիս թարմացման համար տեղերը և միևնույն ժամանակ պաշտպանում է այլ տարրերը պատահական վնասվածքներից:
Պորտերի հավաքածու
Թարմացված ROG Strix SCAR 18-ը ստացել է ժամանակակից ինտերֆեյսների տպավորիչ հավաքածու, որոնք ապահովում են կապի լայն հնարավորություններ: Նոթբուքը հագեցած է երեք USB 3.2 Gen 2 Type-A պորտերով, որոնցից երկուսը հարմար տեղակայված են աջ կողմում, ինչը հատկապես օգտակար է մկնիկը կամ արտաքին կուտակիչը միացնելու համար։ Մնացած պորտերը կենտրոնացած են ձախ կողմում։ Դրանք են 2,5 G Ethernet-ը, HDMI 2.1-ը, 3,5 մմ համակցված աուդիո միակցիչը, ինչպես նաև երկու Thunderbolt 5 պորտերը, որոնք ապահովում են DisplayPort, G-SYNC և արագ լիցքավորում:
Նման սարքավորումները թույլ են տալիս հեշտությամբ միացնել ականջակալները, լրացուցիչ մոնիտորը, դոկ-կայանները և բարձր արագության արտաքին կրիչները:
ROG Strix SCAR 18-ի արտադրողականությունը
Երկու մոդելները՝ 18 և 16 դյույմանոց էկրանով (ASUS ROG Strix SCAR 16) կառուցված են 24 միջուկ ունեցող Intel Core Ultra 9 275HX պրոցեսորով, որը երաշխավորում է խաղերի, ռենդերինգի և AI առաջադրանքների անզիջում արագություն։
Իրականում, արտադրողականության տարբերությունները նվազագույն են. երկու մոդելներն էլ կարող են համալրվել NVIDIA GeForce RTX 5090 գրաֆիկական քարտով՝ մինչև 175 Վտ TDP, DLSS 4-ի և ճառագայթների հետագծման աջակցությամբ: Այնուամենայնիվ, SCAR 18-ն ունի ավելի զանգվածային հովացման համակարգ և ավելի մեծ 18 դյույմանոց էկրան, որն ապահովում է մի փոքր ավելի լավ կայունություն և հարմարավետություն երկար խաղերի ընթացքում:
SCAR 16-ն, իր հերթին, ավելի պորտատիվ է՝ պահպանելով նույն հզորությունը ավելի կոմպակտ կորպուսի մեջ: Երկու նոթբուքներն էլ աջակցում են PCIe 4.0 SSD-ին, մինչև 64 ԳԲ DDR5 օպերատիվ հիշողությանը և հագեցած են հովացման առաջադեմ համակարգով:
DLSS 4 տեխնոլոգիայի և կադրերի գեներացման շնորհիվ RTX 5090-ն ապահովում է մինչև 6 անգամ ավելի մեծ արտադրողականություն ժամանակակից խաղերում, քան RTX 3080-ի վրա հիմնված լուծումները: Դա նշանակում է հարթ 4K գեյմինգ, ճառագայթների հետագծում՝ առանց որևէ շրջանակի կորստի և իրատեսական գրաֆիկա նույնիսկ ամենախստապահանջ նախագծերում: Նախորդ սերունդների համեմատ այն ապահովում է մինչև 2 անգամ ավելի բարձր արագություն 3D ռենդերինգի և գեներատիվ AI առաջադրանքներում:
Հովացման համակարգ
ASUS ROG Strix SCAR 18 (2025) հագեցած է ամբողջովին թարմացված հովացման համակարգով, որը հարմարեցված է հզոր Intel-ի վրա հիմնված պրոցեսորին: Հիմնական նորամուծությունը ընդլայնված գոլորշիացման խցիկն է, որն այժմ ծածկում է մայր տախտակի ամբողջ տարածքը և հասնում պատյանի հետևի վահանակին: Ռադիատորի երկու հատվածներով և մեծ օդափոխման անցք ունեցող կոնստրուկցիան ապահովում է ջերմության բարելավված արտանետում և խնայում տարածք: Իսկ առավելագույն արդյունավետության համար ASUS-ում օգտագործված է հեղուկ մետաղի ջերմային ինտերֆեյս՝ պրոցեսորի և գրաֆիկական պրոցեսորի համար։
Օդը ներթափանցում է ներքևից, կողային վահանակներից և նույնիսկ ստեղնաշարից՝ նվազեցնելով այն մակերեսների տաքացումը, որին հպվում են օգտատիրոջ ձեռքերը: Միևնույն ժամանակ, նույնիսկ «ծանր առաջադրանքներ» կատարելիս, նոր նոթբուքը շատ ավելի անաղմուկ է, քան նախորդ սերնդի սարքերը:
Ներկառուցված փոշու ֆիլրտետրը նվազագույնի են հասցնում աղտոտվածությունը, և նոթբուքի ներքևի մասը չի տաքանում նույնիսկ երկար ժամանակ խաղալու ընթացքում: Այս համակարգը իդեալական է այն խաղացողների և մասնագետների համար, որոնք գնահատում են աշխատանքում կայունությունը, հզորությունը և հարմարավետությունը:
Թաչփադ և ստեղնաշար
Մեծ չափի ստեղնաշարը՝ ամելի մեծ սեղման խորությամբ և ստեղների միջև օպտիմալ տարածությամբ, ապահովում է հստակ և արձագանքող հետադարձ շարժում, ինչը կարևոր առավելություն է դինամիկ խաղերում և ինտենսիվ աշխատանքում:
Երկարակյաց մեխանիզմները դիմանում են ավելի քան 20 միլիոն սեղմում, իսկ RGB լուսավորությունը Aura Sync-ի աջակցությամբ թույլ է տալիս ընտրել ձեր ոճը և համաժամեցնել այն այլ սարքերի հետ: ROG Strix SCAR 18 մոդելն ունի թվային ստեղնաշար, մուլտիմեդիա ստեղներ և աջ կողմում ծրագրավորվող ստեղներ: Թաչփադը 36%-ով ավելի մեծ է, արձագանքում է արագ և ճշգրիտ՝ ապահովելով հարմարավետ կառավարում նույնիսկ առանց մկնիկի:
Ամփոփում
Թարմացված ASUS ROG Strix SCAR 18- ոչ միայն հասավ, այլ մի շարք ասպեկտներով գերազանցեց ստացիոնար համակարգիչներին՝ առաջարկելով անհավանական արտադրողականուոյուն շարժական ձևաչափով: Թարմացումներն ազդել են ինչպես տեխնիկական բնութագրերի, այնպես էլ դիզայնի առանձնահատկությունների վրա՝ սարքն ավելի հարմար դարձնելով օգտագործման և ափգրեյդի համար:
Առաջատար արտադրողականություն․ վերջին Intel® Core™ Ultra 9 275HX պրոցեսորի և NVIDIA GeForce RTX 5090 գրաֆիկական քարտի շնորհիվ նոթբուքը վստահորեն հաղթահարում է «ծանր առաջադրանքները» բարձր պարամետրերում:
Ժամանակակից և ֆունկցիոնալ դիզայն․ RGB լուսավորությամբ կորպուս, AniMe Vision էկրան, մեծ ստեղնաշար և մեծացված թաչփադ:
Ափգրեյդի և հովացման նորարարություններ․ ներքին բաղադրիչներին հեշտ հասանելիության և թարմացված հովացման համակարգի շնորհիվ սարքը դիմացկուն ու կայուն է, և սպասարկումը շատ հեշտ է դարձել: