Կայա Կալասն առաջիկայում կայցելի Հայաստան
2 րոպեի ընթերցում

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Հռոմում հանդիպել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին X-ի իր միկրոբլոգում մանրամասներ է ներկայացրել Կայա Կալասը։
«Հռոմում նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ քննարկեցի իմ առաջիկա այցը Հայաստան։ Ես վերահաստատեցի Եվրամիության ուժեղ հանձնառությունը կապերի խորացման առնչությամբ։ Մենք մտքեր փոխանակեցինք Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ՝ ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում խաղաղության հաստատման շուրջ»,- գրել է Կալասը։
In Rome, I discussed my upcoming visit to Armenia with President Vahagn Khachaturyan.
— Kaja Kallas (@kajakallas) April 26, 2025
I reaffirmed the EU’s strong commitment to deepening ties and exchanged views on the situation in South Caucasus, incl efforts towards Armenia-Azerbaijan normalization, and peace in the region pic.twitter.com/vSt3bJlhFG
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն ապրիլի 26-ին Հռոմում մասնակցել են Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությանը։
Կայա Կալասն ապրիլի 25-ին այցելել էր Ադրբեջան, հանդիպել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Եվրախորհրդարանի և եվրոպական մի շարք երկրների խորհրդարանականներ խիստ քննադատության էին ենթարկել Կայա Կալասին՝ Բաքու կատարած այցի և այնտեղ նրա հնչեցրած հայտարարությունների համար։