Տարածաշրջանային

Աղդամում աշխատանքն է սկսել Ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը

1 րոպեի ընթերցում

Աղդամում աշխատանքն է սկսել Ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում հունվարի 30-ին իր գործունեությունն է սկսում Ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը: Ռուս զինծառայողներն արդեն տեղում են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին:

Կենտրոնը տեղակայվելու է Աղդամում, որը Բաքվի վերահսկողության տակ է անցել 2020 թվականին եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո:

«Ռուս-թուրքական դիտարկման կենտրոնն այսօրվանից սկսում է գործունեությունը: Թուրք և ռուս զինծառայողները, որոնք ընդգրկվել են կենտրոնի աշխատանքներում, արդեն Ադրբեջանում են»,-տեղեկացրել է Դարգյախլին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում