Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին

Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Վահե Ղազարյանը շնորհավորել է Ալեքսանդր Կոնյուկին՝ Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ։ Նա բարձր է գնահատել Հայաստանի ոստիկանության և Բելառուսի ներքին գործերի նախարարության համագործակցությունը։

Ոստիկանության պետը երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել։

Ալեքսանդր Կոնյուկը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ կարևորել է ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում առկա կապը երկու երկրների իրավապահ կառույցների միջև։


Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարաբնույթ հարցեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am