Քաղաքականություն

Միջազգային ճնշումն աճում է, Ադրբեջանը կհասկանա գերիների հարցի հրատապ լուծման անհրաժեշտությունը. ՀՀ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Միջազգային ճնշումն աճում է, Ադրբեջանը կհասկանա գերիների հարցի հրատապ լուծման անհրաժեշտությունը. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանում կայունության, անվտանգության, խաղաղության մասին խոսելու համար նախ և առաջ պետք է ստեղծվի վստահության մթնոլորտ, իսկ վստահության մթնոլորտ ստեղծելու համար անհրաժեշտ է լուծվի հայ գերիների վերադարձի հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

«Վստահության մթնոլորտը ստեղծվում է շատ կարևոր հարցերի լուծման պարագայում` նախ և առաջ մեր գերիների ազատ արձակման հարցում: Կարծում եմ, որ Ադրբեջանը պետք է հասկանա, որ սա հումանիտար հարց է և եթե այս հարցը շարունակի շահարկվել, վստահ եմ, որ այն խնդրահարույց կլինի Ադրբեջանի համար»,- նշեց Այվազյանը:

ԱԳ նախարարի վստահեցմամբ` միջգերատեսչական աշխատանքային խումբն այդ հարցով ամենօրյա ռեժիմով աշխատում է:

«Եթե նկատել եք, միջազգային ճնշումը օրեցօր աճում է, և հուսով եմ, որ Ադրբեջանը կհասկանա, որ այդ հարցը պետք է ունենա հրատապ լուծում»,- եզրափակեց Այվազյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում