Քաղաքականություն

Արմեն Ղուլարյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

1 րոպեի ընթերցում

Արմեն Ղուլարյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմեն Ղուլարյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Ղուլարյանն արդեն բավականին երկար ժամանակ կատարում է կոմիտեի նախագահի պարտականությունները և նրան մաղթեց հաջողություններ:

Իր հերթին Ղուլարյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց, որ կոմիտեի աշխատակազմի և մասնագիտական հանրության հետ համագործակցությամբ կիրականացնեն բոլոր այն խնդիրները, որոնք կդրվեն կոմիտեի առաջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում