ՀՀ ոստիկանությունը ԱՄՆ իրավապահների հետ քննարկել է մի շարք բարեփոխումների ծրագրեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ իրավապահների պատվիրակությունը հունվարի 25-ին այցելել է ՀՀ ոստիկանություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացվող այցի շրջանակներում կայացան մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում ներկայացվեցին ՀՀ ոստիկանության արդիականացմանն ուղղված բարեփոխումները, կարևորվեց միջազգային փոխգործակցության կատարելագործման անհրաժեշտությունը, իրականացվեց փորձի փոխանակում՝ ծառայողների պրոֆեսիոնալ որակների բարձրացման և հմտությունների կատարելագործման նպատակով: Քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս»,- նշված է հաղորդագրության մեջ: