Քաղաքականություն

ՌԴ-ն համոզված է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կկարգավորեն ԼՂ-ի շուրջ իրավիճակը. Լավրով

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ն համոզված է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կկարգավորեն ԼՂ-ի շուրջ իրավիճակը. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆըհատուկ ուշադրությամբ ուսումնասիրել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սերգեյ Լավրովը այս մասին նշել է հանդիպմանը հաջորդած ասուլիսին:

«Մենք հատուկ ուշադրությամբ ենք դիտարկել Լեռնային Ղարաբաղի իրադրությունը՝ հաշվի առնելով այն ջանքերը, որոնք ձեռնարկվել են Ռուսաստանի կողմից, որոնց շնորհիվ անցյալ տարվա նոյեմբերի 9-ին հնարավոր է եղել հասնել ամբողջությամբ կրակը դադարեցնելուն: Մենք նաեւ պատմեցինք այն պայմանավորվածությունների մասին, որոնք Մոսկվայում հունվարի 11-ին ընդունեցին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը, որտեղ խոսք էր գնում Հարավային Կովկասում բոլոր տնտեսական, տրանսպորտային եւ այլ կապերի ապաշրջափակման ուղղությամբ համագործակցության մասին` տարածաշրջանի երկրների եւ նրանց բոլոր հարեւանների մասնակցությամբ, ներառյալ Իրանի Իսլամական Հանրապետության: Եվ մենք համոզված ենք, որ այդ աշխատանքը թույլ կտա վերջնականապես կարգավորել իրավիճակի մնացած քաղաքական ասպեկտները Լեռնային Ղարաբաղի շուրջ արդար հիմունքներով՝ ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների և, իհարկե, ի շահ նրանց բոլոր հարևանների»,- ասաց Լավրովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում