Պատմության հետագծով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1922 թ. հունվարի 25-ին Երեւանում բացվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը, որի առաջին գեղարվեստական ղեկավարը եղել է ռեժիսոր Լեւոն Քալանթարը։ 1937 թ. թատրոնը կոչվում է հայ դրամատուրգ եւ արձակագիր Գաբրիել Սունդուկյանի անունով։
-1947 թ. հունվարի 25-ին մահացել է Ալ Կապոնեն՝ ամերիկացի հանրահայտ գանգստեր (ծնվ.՝ 1899 թ.):
-1950 թ. հունվարի 25-ին ծնվել է Գուրգեն Խանջյանը՝ հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ:
-1479 թ. հունվարի 25-ին ավարտվում է Վենետիկի եւ Օսմանյան կայսրության միջեւ 15 տարի տեւած պատերազմը:
-1533 թ. հունվարի 25-ին Անգլիայի թագավոր Հենրի VIII-ն ու Աննա Բոլեյնը գաղտնի ամուսնացան:
-1554 թ. հունվարի 25-ին Բրազիլիայում Սուրբ Պողոսի օրը հիմնվում է Սան Պաուլու քաղաքը:
-1891 թ. հունվարի 25-ին ծնվել է Աշոտ Տեր-Մկրտչյանը՝ հայ խորհրդային մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ։ Պրոֆեսոր (1930), ՀԽՍՀ գիտության եւ տեխնիկայի վաստակավոր գործիչ (1940)։
-1901 թ. հունվարի 25-ին ծնվել է Սուրեն Չարեկյանը՝ հայ դիրիժոր, մանկավարժ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1956), Ուզբեկստանի արվեստի վաստակավոր գործիչ (1944)։ Պրոֆեսոր (1971):
-1910 թ. հունվարի 25-ին ծնվել է Գալուստ Խանենցը՝ պարսկահայ գրող (մահ.՝ 1998 թ.):
-1912 թ. հունվարի 25-ին ծնվել է Շավարշ Սիմոնյանը՝ հայ ակադեմիկոս, մանկավարժ, հասարակական եւ պետական գործիչ։
Մ. Ա.