Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 307 նոր դեպք, առողջացել է 189 քաղաքացի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունվարի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 307 նոր դեպք, առողջացել է189 քաղաքացի, մահացել՝ 5-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 2199 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 630604-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165528 դեպք, որոնցից 154046-ն` առողջացած, 3021-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7719 պացիենտ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 742 է:
ՀՀ կառավարության՝ հունվարի 11-իորոշմանհամաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։