Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1878 թ. հունվարի 21-ին ծնվել է Վահան Թեքեյանը՝ հայ բանաստեղծ։ Հայ բանաստեղծության հարուստ աշխարհում իրենց ուրույն ու չքնաղ երանգներն ունեն Վ. Թեքեյանի ստեղծագործությունները։ Նա եղեռնից պատահաբար փրկված հայ այն լավագույն ստեղծագործողն է, ով բարձր պահեց ապագայի հավատը եւ իր ստեղծագործություններում արծարծեց կենսուրախության ու հերոսության գաղափարները։

-1989 թ. հունվարի 21-ին ծնվել է Հենրիխ Մխիթարյանը՝ հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանակիր: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։ Ծնվել է ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Յոթ տարեկան հասակում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան։ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։ Ներկայումս հանդես է գալիս իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբում։ Ունի Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում:

-1967 թ. հունվարի 21-ին ծնվել է Արտաշես Մինասյանը՝ հայ շախմատիստ, գրոսմայստեր, Հայաստանի հավաքականի կազմում Թուրինի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող:

-1921 թ. հունվարի 21-ին Հայաստանում վերացվեցին քաղաքացիական աստիճանները եւ դասերը, սահմանվեց մեկ ընդհանուր կոչում` ՀՀ քաղաքացի:

 

Հիշարժան փաստեր

-Ինչո՞ւ եք փշաքաղվում։ Փշաքաղվելու փաստը պայմանական բնույթ ունի. օրինակ, որոշ կենդանիների սա օգնում է ավելի արագ տաքանալ՝ յուրաքանչյուր մազ արմատապես առանձին-առանձին մեկուսացնելով։ Վտանգի առկայության դեպքում այն պաշտպանողական բնույթ ունի, փշաքաղվելու արդյունքում կենդանիներն ավելի մեծ են թվում՝ այս կերպ վախ ներշնչելով թշնամուն։ Իհարկե, մարդը թշնամուց պաշտպանվելու համար չէ, որ փշաքաղվում է, բայց այն, որ սարսափից, այլ հուզական որոշակի վիճակից փշաքաղվում է, ինչու չէ, նաեւ տաքացնում մարմինը, անհերքելի փաստ է։ Եվ սա տեղի է ունենում մեր օրգանիզմում առկա ադրենալինի միջոցով։

-Ինչո՞ւ ձեր աչքերը չեն մրսում, այնինչ դուք ցրտահարվում եք։ Դա նրանից է, որ աչքերը չունեն ջերմության ընկալիչներ, եւ, բացի դրանից, աչքերի մեծ մասը տեղակայված է գլխուղեղի ներսում, ուստի այնտեղ կատարվող արյունաշրջանառությունը նպաստում է դրանց տաքացմանը։

-Ինչո՞ւ ենք մենք հորանջում, երբ հոգնում ենք։ Երբ հոգնած ենք կամ քնած, մեր շնչառությունն սկսում է դանդաղել, այսինքն՝ մեր օրգանիզմը քիչ քանակությամբ թթվածին է ստանում, իսկ հորանջելով՝ միանգամից մեր թոքերը շատ թթվածին են ստանում, որտեղից էլ այն փոխանցվում է արյան մեջ։ Եվ այդ ձգվելու հետեւանքով կրծքավանդակի մկանների լարումից սկսում է արագանալ մեր սրտի բաբախյունը, ինչի արդյունքում օրգանիզմը լիցքավորվում է լրացուցիչ էներգիայով։

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]