Հասարակական

Փաշինյանն անընդունելի է համարում Ադրբեջանում հայատյացություն քարոզող դրոշմանիշի ստեղծումը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն անընդունելի է համարում Ադրբեջանում հայատյացություն քարոզող դրոշմանիշի ստեղծումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում Ադրբեջանի հայատյացություն քարոզող դրոշմանիշի ստեղծումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին:

«Հայտնի դրոշմանիշի հրապարակումն անընդունելի է: Ադրբեջանի ղեկավարությունը վերջերս հաճախ խոսում է հայկական «ֆաշիզմի»մասին, բայց ակնհայտ է, որ ֆաշիզմի դրսևորումներ մենք տեսնում ենք Ադրբեջանում, որովհետև ինչքանով մեզ հայտնի է, այդպիսի դրոշմանիշ եղել է մեկ էլ ֆաշիստական Գերմանիայում: Խորհրդարանական դիվանագիտությունը նույնպես այստեղ անելիք ունի, պարզապես պետք է այդ դրոշմանիշն ի ցույց դնել միջազգային հարթակներում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ռազմական գործողություններն ավարտվել են, բայց պատերազմն ունի հետցնցումներ և իրենց խնդիրն է՝ կառավարել այդ իրավիճակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում