Պատմության հետագծով
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1975 թ. հունվարի 20-ին առաջին ռազմական գործողությունն սկսեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը` ԱՍԱԼԱ-ն։
-1919 թ. հունվարի 20-ին ծնվել է Սիլվա Կապուտիկյանը՝ հայ գրող ու բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1952), ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970), Վրացական ԽՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող (1980): ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
-1752 թ. հունվարի 20-ին իտալացի քանդակագործ Լուիջի Վանվիտելլինի գլխավորությամբ սկսվեց Եվրոպայի ամենամեծ կառույցներից մեկի` Կազերտյան պալատի շինարարությունը:
-1933 թ. հունվարի 20-ին Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ բացվեց Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը։
-1946 թ. հունվարի 20-ին ծնվել է Դեյվիդ Լինչը՝ ամերիկացի նշանավոր կինոռեժիսոր։
-1952 թ. հունվարի 20-ին ծնվել է Իրինա Ալեգրովան՝ ռուս ճանաչված երգչուհի, հայրը հայ է։
-1993 թ. հունվարի 20-ին արցախյան ազատամարտի ժամանակ ավարտվեցին ԼՂՀ Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի շրջանների ուղղություններով հայկական զինված ուժերի խոշորածավալ հարձակումները, եւ կասեցվեց մարտական գործողությունների հիմնական թատերաբեմ Մարտակերտի ռազմաճակատում հակառակորդի հարձակումը։
-2014 թ. հունվարի 20-ին հակառակորդի հետ բռնկված փոխհրաձգության հետեւանքով մարտական դիրքում իր առջեւ դրված խնդիրն արիաբար կատարելու ժամանակ զոհվել է ՀՀ ԶՈՒ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:
Հիշարժան փաստեր
-Իտալիայում գտնվող Տրեւի շատրվանի ավազանից ամեն տարի մաքրելու ժամանակ հանում են մոտ 1 մլն եվրոյի մետաղադրամներ, որոնք նետում են այդտեղ այցելած զբոսաշրջիկները։ Այդ ամբողջ գումարն ուղղվում է աղքատներին:
-Սուրճը միջազգային առեւտրում երկրորդ ապրանքն է՝ ըստ շրջանառության ծավալների, բենզինից հետո:
-Թարմ լոլիկից պատրաստված հյութը հարուստ է վիտամիններով, A եւ C վիտամինների լավ աղբյուր է: Լոլիկի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է աչքերի շատ քրոնիկ հիվանդությունների առաջացման ռիսկը, ամրացնում է իմունային համակարգը, ատամներն ու ոսկորները:
-Լոլիկը օգնում է խուսափել սրտանոթային հիվանդություններից: Այն հարուստ է В6 վիտամինով, ուստի լոլիկի հյութը սրտանոթային հիվանդությունների կանխարգելման լավագույն բնական միջոցներից է:
-Մարդկային ուղեղի բջիջը կարող է պահել հինգ անգամ ավելի շատ տեղեկություն, քան ցանկացած հանրագիտարան:
-Փռշտոցի արագությունը 160 կմ/ժ է:
Մ. Ա.