Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արսեն Թորոսյանը կստանձնի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը

Արսեն Թորոսյանը կստանձնի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսուհետ Արսեն Թորոսյանը պաշտոնավարումը շարունակելու է վարչապետի աշխատակազմի ղեկավարի կարգավիճակում` թողնելով առողջապահության նախարարի պաշտոնը:

«Օգտագործելով առիթը, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել առողջապահության նախարարության և դրա ենթակա հիմնարկների բոլոր աշխատակիցներին` անձնական և մասնագիտական նվիրումի համար: Առանց ձեզ հնարավոր չէր լինի իրականացնել վերջին գրեթե 3 տարիների փոփոխությունները առողջապահության ոլորտում, որոնք վստահաբար լայն թափով շարունակվելու են: Ձեր շնորհիվ վերջին տարվա ընթացքում առողջապահական համակարգը արդյունավետ պայքար մղեց համաճարակի դեմ` որակյալ և ժամանակին բուժօգնություն ցույց տալով մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների, ինչպես նաև օպերատիվ կերպով կազմակերպեց ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողների բուժօգնությունը: Խնդրում եմ ձեզ շարունակել աշխատել նույն նվիրումով և ջանասիրությամբ։ Նաև շնորհակալություն եմ ուզում հայտնել առողջապահական համակարգի ավելի քան 40.000 աշխատակիցներին, ովքեր օր ու գիշեր կատարում են իրենց մասնագիտական պարտքը՝ հատկապես մեր երկրի և առողջապահական համակարգի համար նման բարդ ժամանակաշրջանում։ Վստահ եմ` նաև ձեր շնորհով մեր երկիրը կհաղթահարի ներկա և ապագա բոլոր մարտահրավերները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին Արսեն Թորոսյանը նշել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

Արսեն Թորոսյանը նորանշանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հաջողություն է մաղթել և հայտնել իր պատրաստակամությունն աջակցելու իր ուժերի ներածի չափով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]