Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վազգեն Մանուկյանը հանդիպում է Վանաձորի բնակիչների հետ

Վազգեն Մանուկյանը հանդիպում է Վանաձորի բնակիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է Վանաձորի բնակիչների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` շարժման անդամները հանդիպման մեկնարկին նշեցին, որ իրենք պահանջում են կառավարության հրաժարականը, որից հետո պետք է Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ձևավորվի ժամանակավոր կառավարություն:

«Ժամանակավոր կառավարությունը պետք է երկրում հաստատի հասարակական համերաշխություն, կայունություն, արագ ձեռնամուխ լինի հայրենիքի սահմանների պաշտպանությանն ու անվտանգությանը»,- ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Վազգեն Մանուկյանի խոսքով` գործող կառավարությունը մի շարք բացթողումներ է ունեցել պատերազմին նախորդող շրջանում, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո: Մանուկյանը նշեց, որ ճիշտ քաղաքականության շնորհիվ հնարավոր կլիներ խուսափել պատերազմից, պահել հայկական կողմին պատկանող ամուր դիրքերը, ինչպես նաև մի շարք հայանպաստ կետեր ներառել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարությունում:

Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հունվարի 15-ին հանդիպել է Գյումրիի բնակիչների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am