Հասարակական

Ռուս խաղաղապահների համար «Սպուտնիկ-V » պատվաստանյութի շուրջ 2 հազար չափաբաժին է բերվել Արցախ

1 րոպեի ընթերցում

Ռուս խաղաղապահների համար «Սպուտնիկ-V » պատվաստանյութի շուրջ 2 հազար չափաբաժին է բերվել Արցախ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները սկսել են Արցախում խաղաղապահների պատվաստումը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Նշվում է, որ նախօրեին հատուկ տարաների մեջ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի շուրջ երկու հազար չափաբաժին է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ:

«Պատվաստումն իրականացվում է երկու փուլով։ Հունվարի 14-31 - ն ընկած ժամանակահատվածում ամբողջ անձնակազմին կներարկվի պատվաստանյութի առաջին բաղադրիչը, իսկ փետրվարի 1-21 – ը ՝ երկրորդ բաղադրիչը»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում