Պատմության հետագծով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: 730 թ. հունվարի 15-ին Բյուզանդական կայսրությունում արգելվեց սրբապատկերների պաշտամունքը, այն համարվեց հանցագործություն:
-1759 թ. հունվարի 15-ին բացվեց Լոնդոնի Բրիտանական թանգարանը՝ աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկը:
-1929 թ. հունվարի 15-ին ծնվել է Մարտին Լյութեր Քինգը՝ ամերիկացի ճարտարալեզու բապտիստ քարոզիչ, ով առաջնորդել է ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների զանգվածային շարժում, արժանացել է խաղաղության Նոբելյան մրցանակի (մահ.՝ 1968 թ.)
-2001 թ. հունվարի 15-ին ստեղծվեց Վիքիպեդիան՝ ազատ բովանդակությամբ, բազմալեզու հանրագիտարանային նախագիծը:
-1795 թ. հունվարի 15-ին ծնվել է Ալեքսանդր Գրիբոյեդովը՝ ռուս դրամատուրգ, բանաստեղծ, դիվանագետ, «Խելքից պատուհաս» (1824-28) կատակերգության հեղինակ (թարգմանվել է հայերեն Ս. Վահունու եւ Գեւորգ Աբովի կողմից)։
-1905 թ. հունվարի 15-ին ծնվել է Աղասի Սարգսյանը՝ խորհրդային պետական եւ կուսակցական աշխատող, ՀԽՍՀ վաստակավոր իռիգատոր (1960)։
-1911 թ. հունվարի 15-ին ծնվել է Սոս Մանուկյանը՝ հայ խորհրդային ճարտարապետ:
-1916 թ. հունվարի 15-ին ծնվել է Գրիգոր Տեր-Գրիգորյանը՝ հայ դրամատուրգ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1962): Մտերիմների շրջանում հայտնի էր Գիգի անունով։
Հիշարժան փաստեր
-Իսկ գիտեք, որ մարդու ոսկրերն իրենց ամրությամբ գերազանցում են երկաթին եւ գրանիտին:
- Սահարա անապատում մի անգամ, 1979 թ. փետրվարի 18-ին, ձյուն է եկել:
-Խաղողը պայթում է միկրոալիքային վառարանի մեջ։
- Ընձուղտի լեզուն սեւ է, եւ դրա երկարությունը կարող է հասնել մինչեւ 50 սմ-ի:
- 1932-ի ձմեռը Հյուսիսային Ամերիկայում այնքան ցուրտ էր, որ Նիագարայի ջրվեժն ամբողջությամբ սառել էր:
-Վերջին 50 տարում մարդկությունը վերացրել է աշխարհի անտառների 70 տոկոսը:
- Երկիր մոլորակի մարդկանց ուղիղ կեսն իրենց կյանքում երբեք ձյուն չեն տեսել:
Մ. Ա.