Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ դառնալու գայթակղությունը մեծացել է. ֆիննախը թիվը գնահատում է նախատեսվածից շատ բարձր

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ դառնալու գայթակղությունը մեծացել է. ֆիննախը 
թիվը գնահատում է նախատեսվածից շատ բարձր

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում միկրոձեռնարկատիրության սուբյեկտների թիվը տարեկան հասնում է շուրջ 35 հազարի, ՀՀ ֆինանսների նախարարությունը միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի կարգավորումների շրջանակներում այս թիվը գնահատում է նախատեսվածից շատ ավելի բարձր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանի նախագծի քննարկմանը:

 «2020 թվականի հունվարի 1-ից ներդրված միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի կարգավորումների շրջանակներում տարեկան ունենում ենք շուրջ 35 հազար միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, որոնց թիվը մենք գնահատում ենք չափազանց շատ բարձր՝ այդ թվում նախկինում տրված գնահատականից էականորեն բարձր, որը առավելագույնը 22 հազար թվաքանակի շրջանակում էր: Այս բարձր թիվը մենք հիմնականում պայմանավորում ենք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անձանց մոտ վարձու աշխատողների համար եկամտային հարկը ստանդարտ կանոնից տարբերվող կանոնով հաշվարկելու հետ (5000 դրամ)»,-ասաց Պողոսյանը:

 Ըստ փոխնախարարի ՝ դա լուրջ շարժառիթ է, որ նաև երբեմն վարձու աշխատողները, որոնք հատկապես միջին և բարձր աշխատավարձ են ստանում, ազատվեն աշխատանքից, դառնան միկրոձեռնարկատիրության սուբյեկտ անհատ ձեռնարկատերեր և իրենց նախկին գործատուներին մատուցեն քաղաքացիաիրավական բնույթի ծառայություններ: Նա նկատեց, սակայն, որ բովանդակային առումով նրանց կյանքում որևէ բան չի փոխվում, նրանք կարող են նույն աշխատանքային պայմաններում աշխատել, պարզապես նախկինում կատարվող վարձու աշխատանքը փաստաթղթավորվում է որպես ծառայության ձեռքբերում:

Պողոսյանը նշեց, որ առաջանում է հարկման արդարության ու հավասարության սկզբունքների էական խեղաթյուրում, նաև պետբյուջեն լուրջ հարկային եկամուտներ է կորցնում:

2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքի փոփոխություններով՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտների վարձու աշխատողների աշխատավարձն անկախ չափից հարկվում է 5000 դրամով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]