Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Վաշինգտոնի քաղաքագլուխը հորդորել է Բայդենի պաշտոնակալության օրը մայրաքաղաք չայցելել

Վաշինգտոնի քաղաքագլուխը հորդորել է Բայդենի պաշտոնակալության օրը մայրաքաղաք չայցելել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնի քաղաքագլուխ Մուրիել Բաուզերը հարեւան Մերիլենդի եւ Վիրջինիայի նահանգների ղեկավարների հետ համատեղ հայտարարության մեջ հորդորել Է ամերիկացիներին՝ երկրի մայրաքաղաք չայցելել ընտրված նախագահ Ջո Բայդենի պաշտոնակալության օրը, այլ դրա փոխարեն արարողությունը դիտել առցանց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հունվարի քսանին լինելու Է իշխանության փոխանցում, մենք միմյանց եւ մեր գործընկերների հետ դաշնային կառավարությունում համագործակցելու ենք մայրաքաղաքի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում: Նախագահի 59-րդ պաշտոնակալության շուրջ ստեղծված բացառիկ հանգամանքների, այդ թվում՝ անցյալ շաբաթ տեղի ունեցած խռովության եւ մահացու վտանգավոր COVID-19-ի շարունակվող համավարակի կապակցությամբ, մենք աներեւակայելի քայլեր ենք ձեռնարկում՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել Վաշինգտոն, այլ մասնակցել վիրտուալ ձեւաչափով»,-ասվում Է քաղաքական գործիչների հայտարարության մեջ, որը զետեղված Է ԱՄՆ-ի մայրաքաղաքի քաղաքագլխի պաշտոնական կայքում:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ դրության ռեժիմ Է հաստատել Վաշինգտոնում՝ ապահովելու համար հաջորդ նախագահ Ջո Բայդենի՝ հունվարի 20-ին կայանալիք պաշտոնակալության անվտանգությունը:

Հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Վաշինգտոնում Կոնգրեսի շենք, անկարգությունների արդյունքում առնվազն հինգ մարդ Է զոհվել: Կապիտոլիումում կոնգրեսականներն այդ պահին զբաղված Էին քվեատուների կոլեգիայի քվեարկության արդյունքների հաստատմամբ, որոնց համաձայն, նախագահական ընտրությունների հաղթող Է դարձել Ջո Բայդենը:

Կոնգրեսի նիստը ընդհատվել Է մի քանի ժամով, կոնգրեսականների մի մասը տարհանվել Է: Երբ Կապիտոլիումում հաջողվել Է վերականգնել կարգուկանոնը, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը հաստատել են Բայդենի հաղթանակը, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am